կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 18:26
Աշխարհ

Ուրիշի նամակները կարդալը գեղեցիկ չէ. Պուտինը՝ ԱՄՆ-ին

Ուրիշի նամակները կարդալը գեղեցիկ չէ. Պուտինը՝ ԱՄՆ-ին

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է ուղարկել եվրոպական երկրների առաջնորդներին, որում անդրադարձել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նամակում մանրամասն խոսվում է  ռուսական գազի դիմաց Ուկրաինայի աճող պարտքի և դրա ֆոնին ստեղծվող  ճգնաժամային իրավիճակի մասին:

 

Այսօր Անվտանգության խորհրդի նիստում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ կա արդեն նամակին առաջին արձագանքը, բայց` Վաշինգտոնից: «ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանը չպետք է քաղաքականացնի գազային հարցերն Ուկրաինայի հետ, պետք է պահպանի շուկայական գնագոյացումը»,- ասել է Լավրովը։ 

 

Պուտինը տարօրինակ է անվանել Վաշինգտոնի արձագանքն իր նամակին, որը հասցեագրված է եղել եվրոպացի առաջնորդներին։

 

«Մի փոքր տարօրինակ է, համենայն դեպս, քանի որ ուրիշի նամակները կարդալը  գեղեցիկ չէ։ Նամակը նրանց չի գրվել, այլ Եվրոպայում գազ սպառողներին։ Բոլորը սովորել են, որ մեր ամերիկացի ընկերները գաղտնալսում են, սակայն ծիկրակելը բացարձակ գեղեցիկ չէ»,- ասել է Պուտինը։