կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-30 12:05
Քաղաքական

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ներկայացրած հայտարարագրում կեղծիք է կատարել. AntiFake.am

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ներկայացրած հայտարարագրում կեղծիք է կատարել. AntiFake.am

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով հաստատել էր Երևանի ռեստորաններից մեկում հարազատներին խաշ հյուրասիրելու համար 290.000 դրամ «հաշիվ փակելու» տեղեկությունը։

Կայքի լրագրողը հաշվել է, թե  որքան աշխատավարձ է ստանում Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, և թե որքան աշխատավարձ է ստացել իր՝ մինչև ԱԺ պատգամավոր դառնալը կատարած աշխատանքի համար։

ՀՀ ԱԺ նախագահի՝ 2019 թվականի պաշտոնային դրույքաչափը ամսական 1.190.520 ՀՀ դրամ է, իսկ հարկված՝ 851,174.4 դրամ։

Արարատ Միրզոյանի պնդմամբ՝ մինչև Աժ պատգամավոր դառնալը նա վաստակել է ներկայիս աշխատավարձի շուրջ կրկնակին, այսինքն՝ շուրջ 1 միլիոն 700 հազար դրամ։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի ընտրություններով՝ «ԵԼՔ» դաշինքի ցուցակով։ Միրզոյանը պատգամավորի մանդատը ստացել և Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնել է մայիսի 17-ին։

Արարատ Միրզոյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա, մինչև պատգամավոր դառնալը, վերջին 4 տարիներին՝ 2014-2017թթ., աշխատել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտում որպես քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման  փորձագետ։ Ստացվում է, որ իր գրառման մեջ նշած աշխատավարձը Միրզոյանը ստացել է հենց այս կառույցում աշխատելիս։

Պարզելու համար, թե 2017թ.-ին Արարատ Միրզոյանը քանի ամիս է աշխատել այս հաստատությունում, հարցում են ուղարկել  ՀՀ ԱԺ նախագահին։ Հասրցմանը պատասխանել են, որա յնա կայքում տեղադրված է, իսկ մանրամասների համար ասել են, որ դիմեն նախկին աշխատավայր` Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտ:

Արարատ Միրզոյանը 2017թ.-ին պատգամավորի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում նշել է, որ պատգամավորի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 500.000 ՀՀ դրամ։

Ենթադրելի է, որ իր վերջին աշխատանքը Արարատ Միրզոյանը կատարել է մինչև պատգամավորի մանդատը վերցնելը կամ մինչև որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելը (այս ենթադրությունը հավաստի է դառնում նաև նրանով, որ ԱԺ նախագահի աշխատակազմը հետևողականորեն խուսափեց մեզ տրամադրել Արարատ Միրզոյանի վերջին աշխատանքից ազատման ամիսը և ամսաթիվը)։ Այսինքն՝ 2017 թվականին Միրզոյանն առնվազն 3 ամիս աշխատել է փորձագետի պաշտոնում՝ յուրաքանչյուր ամիս ստանալով 1.700.000 դրամ աշխատավարձ։

Հետևաբար՝ Միրզոյանի՝ աշխատավարձից ստացած եկամուտները մինչև պատգամավոր դառնալը կազմել են շուրջ 5 միլիոն դրամ։

Ստացվում է, որ Միրզոյանն իր գրառմամբ «պատահաբար» հանրությանը տեղեկացրել է իր կողմից ներկայացված հայտարարագրում կեղծիք կատարելու մասին և 2017 թ. պատգամավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ներառել է կեղծ տվյալներ՝ 5 միլիոն դրամ աշխատավարձի տեսքով եկամուտների փոխարեն նշելով 500.000 դրամ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է։

Մանրամասները Antifake.am կայքում: