|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱԺ «Հայ ազգային Կոնգրես» խմբակցության հայտարարությունը.
«Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ապրիլի 10-ի իր հերթական նիստում քննարկեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Սահմանադրության 55 հոդվածի 4/ կետի հիման վրա վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցություն անցկացնելու կապակցությամբ:
Հայ Ազգային Կոնգրեսը արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012 թվականի խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ: Այս անգամ նույնպես խմբակցությունը որեւէ իմաստ չի տեսնում նման հանդիպման մեջ:
Հայաստանում նախեւառաջ պետք է անցկացվեն ազատ եւ արդար նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ինչը թույլ կտա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով ձեւավորել ժողովրդի կողմից ընտրված եւ նրան հաշվետու իշխանություն»: