կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-17 15:31
Սպորտ

Կորոշեն կայծակնային խաղի չեմպիոնին

Կորոշեն կայծակնային խաղի չեմպիոնին
Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտից մեկ օր անց Մոսկվայում մեկնարկեց կայծակնային խաղի աշխարհի 2010 թվականի առաջնությունը։ Այն կտեւի 3 օր՝ նոյեմբերի 16-18-ը։ Առաջնությունում հանդես են գալիս Տալի հուշամրցաշարի մասնակիցներից ութը՝ Արոնյանը, Կրամնիկը, Գրիշչուկը, Կարյակինը, Էլյանովը, Մամեդյարովը, Գելֆանդը, Նակամուրան, ինչպես նաև ևս տասներկու շախմարտիստներ։ Դրանք են հրավիրված գրոսմայստերներ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Պյոտր Սվիդլերը,Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), ընտրական մրցումների հաղթողներ Մաքսիմ Վաշիե,Լագրավը (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչին, Բորիս Գրաչեւը, Բորիս Սավչենկոն (Ռուսաստան), Ռաուֆ Մամեդովը (Ադրբեջան)։ Առաջնությունն ընթանում է շրջանաձեւ մրցակարգով, շախմատիստներն իրար հետ կանցկացնեն 2-ական պարտիա։ Այսպիսով, յուրաքանչյուր մասնակից կխաղա 38 պարտիա։