կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 13:45
Քաղաքական

Յուրի Վարդանյանը չի ցանկանա, որ իր ամենամտերիմ մարդն անգամ աշխատեր որպես վարչապետ

Յուրի Վարդանյանը չի ցանկանա, որ իր ամենամտերիմ մարդն անգամ աշխատեր որպես վարչապետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  Յուրի Վարդանյանի համար անակնկալ էր վարչապետի հրաժարականը: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Չգիտեմ, թե ինչու նա հրաժարական տվեց: Ես չեմ կարծում, որ հասունացել էր վարչապետի հրաժարականի պահը, որովհետև նորմալ հունով աշխատում էինք: Բայց ինչ պատահեց, պատահեց»: Նրա խոսքով՝ վարչապետի հրաժարականի գործում քառյակի գործողությունները դեր չեն ունեցել:

 

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը կարծում է, որ վարչապետի պաշտոնը կապ ունի տաժանակիր աշխատանքի հետ, և ինքը, մոտ մեկ տարի լինելով նախարար ու տեսնելով վարչապետի աշխատանքը, չէր ցանկանա, որ իր ամենամտերիմ մարդն անգամ աշխատեր որպես վարչապետ:

 

Յուրի Վարդանյանի համար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն ընդունելի է: Իսկ երկրի վատ վիճակը նա չի կապում կառավարության վատ աշխատանքի հետ, այլ այն հանգամանքի, որ Հայաստանը ունի վատ աշխարհագրական դիրք, միայն օդային ճանապարհ: «Ում էլ ուզում ես` բեր, ամենալավ քաղաքական գործչին էլ բերես, միևնույն է, եթե մենք ունենք էս աշխարհագրական վատ դիրքը, մեր խնդիրները բարվոք չեն լուծվի»,- կարծիք հայտնեց նա: