|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն արտահերթ նիստից ակնկալում է այնպիսի արդյունք, որը հստակության հնարավորություն կտա` կատարել ՍԴ որոշումը և վերջ տալ ՍԴ վճռի՝ ոչ իրավաչափ այն մենաբանություններին, որով հանդես են գալիս կառավարության անդամները:
Նշենք, որ պարտադիր կուտակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո առաջացել է խառնաշփոթ վիճակ գործատուների և աշխատողների շրջանում, որովհետև կառավարության որոշ անդամներ, հանդես գալով պարտադիր բաղադրիչի օգտին, ՍԴ վճիռը մեկնաբանում են այնպես, որը չի բխում քաղաքացու իրավունքներից: Խնդրին հստակություն հաղորդելու և խառնաշփոթը վերացնելու նպատակով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նախաձեռնում են հրավիրել ԱԺ արտահերթ նիստ:
Yerkir.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԱԺ-ն պետք է անդրադառնա բարձրացված խնդրին, ընդ որում` ԱԺ-ն դեռևս միակ տարբերակը չէ, որովհետև կառավարությունն ինքը պետք է պարտավոր լիներ ՍԴ որոշումից հետո ձեռնարկել քայլեր, որոնք կկանխեին խախտումների շարունակությունը:
«ՍԴ որոշման սխալ մեկնաբանությունը այսօր կարող է պատճառ դառնալ քաղաքացիների իրավունքների խախտման, ինչին օր առաջ պետք է վերջ տալ: Եվ մենք տեսնում ենք, որ կառավարությունը, համենայն դեպս, այս պահի դրությամբ, ի դեմս արդարադատության նախարարի, կիրառում է ուղիղ հակառակ մեխանիզմը՝ ՍԴ որոշումը մեկնաբանելով ի վնաս քաղաքացիների իրավունքների, ինչը Սահմանադրության 3-րդ հոդվածի կոպտագույն խախտում է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ արդարադատության նախարարը անտեսում է իրավական ակտերի մասին օրենքի պահանջը, վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի պահանջը, դրսևորում հայեցողական լիազորություն՝ հանդես գալով կառավարության անունից: Եվ դրա արդյունքում շարունակվում են խախտվել քաղաքացու իրավունքները: