կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-08 18:05
Հասարակություն

Երեք ավանդական կուսակցությունների հայտարարությունը. Քեսաբի հարցի մասին ապատեղեկատվություն է տարածվում

Երեք ավանդական կուսակցությունների հայտարարությունը. Քեսաբի հարցի մասին ապատեղեկատվություն է տարածվում

Վերջին օրերուն Քեսապի եւ քեսապահայութեան հարցով բաւական մեծ թափ ստացած է ապատեղեկատուութիւնը, որուն իբրեւ արդիւնք` անհիմն եւ անճիշդ լրատուութիւններ շրջանառութեան մէջ դրուած են տարբեր լրատուամիջոցներու կողմէ: Այս շարքին վերջինը կը հանդիսանայ իրականութեան չհամապատասխանող այն լուրը, թէ 1500 հայ զինեալներ Հայաստանի Հանրապետութենէն, Արցախէն եւ Լիբանանէն հասած են Թարթուսի նաւահանգիստ` այնտեղէն մեկնելու համար Քեսապ: Լիբանանահայ քաղաքական երեք կուսակցութիւնները հիմնովին կը հերքեն այս ապատեղեկատուութիւնը, որ ամէն պարագայի վնասաբեր հետեւանքներ կ՛ունենայ:

 

Կուսակցութիւնները կը վերահաստատեն տեղական եւ շրջանային հարցերուն մէջ հայութեան որդեգրած` հարցերը խաղաղ միջոցներով լուծելու վարքագիծը:

 

Լիբանանահայ քաղաքական երեք կուսակցութիւնները բոլոր լրատուամիջոցներուն կոչ կ՛ուղղեն միայն ստոյգ եւ իրականութեան համապատասխանող լուրեր հաղորդելու, մերժելով անհիմն եւ յերիւրածոյ նիւթերը: Մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը, գիտակից հայութեան քաղաքական վարքագիծին, հաւատք չ՛ընծայեր նման սուտ լուրերու եւ որեւէ ձեւով չի նպաստեր ապատեղեկատուութեան քաղաքականութեան տարածման:

 

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

 

ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

 

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ