|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանն այլևս չի մասնակցի «UNICA» միջազգային կինոփառատոնին` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի «շնորհիվ»: Աայս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանը:
Ըստ նրա` մշակույթի նախարարի ապաշնորհ և ապամշակութային քաղաքականության «շնորհիվ», Հայաստանն այևս չի մասնակցի կինոփառատոնին, քանի որ նախարարը կարծում է, որ դա այնքան էլ կարևոր չէ մեզ համար:
«Անցած տարի մենք մեր ֆինանսներով մասնակցեցինք կինոփառատոնին, քանի որ նախարարությունը հրաժարվեց գումար տրամադրել` փառատոնի կարևորությունը չգնահատելով: Այսուհետ «UNICA»-ում մեր տեղը կզիջենք Ադրբեջանին և Թուրքիային` Հասմիկ Պողոսյանի «շնորհիվ»,- ասաց Հովհաննիսյանը: