Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով «Գործի ապագան» անունը կրող ծրագրին, 2019թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից հետո առաջ անգամ երկարատև ելույթ է ունեցել, որում անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայում և Թուրքիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Մասնավորապես` ուշադրություն է հրավիրել միջազգային առաջատար մամուլի այն հրապարակումներին, որոնցում նշվում է, որ Թուրքիայում տնտեսական դրությունն աղետալի վիճակում է. հաղորդում է haberturk.com կայքը:
Անգլիական Financial Times պարբերականը, երեկ ծավալուն հոդվածով անդրադարձել էր Թուրքիայի տնտեսական դրությանը, որում նշված էր, որ Թուրքիան Կենտրոնական բանկի պահուստները հզորացնելու նպատակով կարճաժամկետ պարտքերն է օգտագործում: Ի պատասխան այս հրապարակմանը` Էրդողանն ասել է. «Այ ՛ Financial Times, 4 մլն փախստականի ապաստան տված Թուրքիային տեղը չե՞ս բերում: Քո երկրում քանի՞ փախստական կա: Ինչ ուզում եք` գրեք: Թուրքիան ոտքի վրա պինդ կանգնած է»:
Էրդողանը նաև կոչ է արել Թուրքիայի բոլոր քաղաքացիներին միավորվել: «Մեր երկրի անվտանգության հարցերում պետք է մի կողմ դնենք մեր քաղաքական հայացքները և բոլորս միասին` 82 միլիոնով, Թուրքիայի դաշինք կազմած, պետք է առաջ շարժվենք»: