|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ապրիլի 6-ի երեկոյան Ղրիմի Նովոֆյոդորովկա գյուղում ռուս սերժանտը գնդակահարել է ուկրաինացի սպայի: Այդ մասին, ըստ ԶԼՄ-ների, Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրիաինայի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
Տեղեկության համաձայն՝ սպանվածի դին ռուսները տեղափոխել են իրենց ռազմակայան:
Ղրիմի ՊՆ մեդիակենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել ռուս և ուկրաինացի զինվորներիմիջև ծագած վիճաբանության արդյունքում: Սպանվածը մայոր Ստանիսլավ Կարաչևսկին է. հայտնում է УНН-ը: