|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վաղը ԱԺ-ում հերթական հանդիպում-քննարկումն են անցկացնելու ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը»: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հերթական քննարկման ժամանակ հստակեցվելու են Գյումրիում և Վանաձորում անցկացվելիք հանրահավաքների օրերը:
Հիշեցնենք, որ երեկ ոչ իշխանական չորս ուժերի հանդիպման ժամանակ որոշվել էր հանրահավաքներ անցկացնել Գյումրիում և Վանաձորում, ապա` նաև հանրապետության այլ քաղաքներում: Հանրահավաքներից առաջ Երևանում և մարզերում գործելու են աշխատանքային խմբերը` քարոզչական, կազմակերպական և երիտասարդական: