Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկխոսության գործընթացում ակնհայտ ճգնաժամ է նկատվում, սակայն երկու կողմերն էլ հույս ունեն, որ գործընթացը կշարունակվի: Այսօր, խոսելով ՀԱԿ-կոալիցիա երկխոսության եւ դրա առկախման մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ այնքան էլ լավ չի պատկերացնում, թե որոնք կլինեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, բայց որ իրադրությունը կշտկվի, ակնհայտ է` անգամ ընդդիմության կոշտ հռետորաբանության պարագայում:
«Ես կարծում եմ, որ ինչ-որ ելք, այնուամենայնիվ, կգտնվի. դա կլինի կա'մ վերադարձ բանակցություններին, կա'մ ներկայիս կարգավիճակի պահպանում: Իհարկե, կլինեն նաեւ հանրահավաքներ, որոնց կմասնակցեն անհամեմատ փոքր թվով մարդիկ»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան ընդդիմության հռետորությունն ավելի ռադիկալ կդառնա:
Իսկանդարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե ընդդիմությունը վերադառնա այն դիրքերին, որոնք զբաղեցնում էր մինչ երկխոսությունը, կամ ընդհանրապես հրաժարվի որեւէ համագործակցությունից եւ կոշտ դիրքորոշում որդեգրի, ապա դա դժվար թե նրան դրական արդյունքներ բերի:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ազատության հրապարակում ՀԱԿ-ը 500 հազար մարդ է հավաքում, Իսկանդարյանը թերահավատությամբ նշեց, որ կես միլիոնանոց հանրահավաքներ նույնիսկ չեն եղել 2008թ. փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում: