|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը ապրիլի 1-ին` ժամը 19:00-ին, կազմակերպում է բողոքի երթ դեպի Պռոշյան գյուղ: Երթը մեկնարկելու է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնից:
«2013 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի ունեցավ դավադիր սպանություն՝ սպանվեց Հրաչ Մուրադյան ՀՀ քաղաքացին, ազատամարտիկը, դաշնակցականը, համայնքի ղեկավարը:
Մեկ տարի անց դեռևս շարունակվում է նախաքննությունը, դեռևս պատժված չեն մեղավորները: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը՝ որպես սպանված ազատամարտիկ հերոս իգաղափարի և գործի ժառանգորդ հետամուտ է և մտահոգված մեր հայրենիքում տիրող անարդարության, անապահովության և անպատժելիության մթնոլորտով:
Ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունում չեն կարող տեղի ունենալ սպանություններ, չեն կարող դավադիր կրակոցով սպանվել ՀԵՐՈՍՆԵՐ ու ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ: Մենք՝ որպես երիտասարդներ հանձնառու ենք շարունակելու Հրաչ Մուրադյանի գործը և հիշեցնելու, որ դավադիր կրակոցով խեղդված ձայնը ու ընդհատված կյանքը հետնորդներ ու շարունակողներ ունի:
Պահանջում ենք իրավասու մարմիններից շուտափույթ գտնել բոլոր մեղավորներին և արդարդատավարության միջոցով տալ համապատասխան իրավաչափ գնահատականները»,- ասվում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության տարածած հաղորդագրության մեջ: