Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, ի պաշտպանություն ուսանողների իրավունքների ու շահերի, նոր միջոցառում է կազմակերպում: Այդ կապակցությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել. որում ասվում է.
«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, որպես սեպտեմբերի 2-ի` ուսումնական տարվա առաջին օրվա բողոքի երթի շարունակություն, հանձն է առնում կատարել շարժման հաջորդ քայլը: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ` ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելու բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության վրա և պահանջելու չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և վճռական բողոքի ձայն բարձրացնել այս և յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ:
Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 5-ին` ժամը 12.00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով` ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածք-Ալեք Մանուկյան փողոց-Նալբանդյան փողոց-Կորյունի փողոց -Աբովյան փողոց – Ուսանողական այգի-Տերյան փողոց-Կորյունի փողոց - Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց-Մարշալ Բաղրամյան պողոտա-նախագահի նստավայր:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-32-04-46, 099-95-77-79 կամ 093-95-77-73 հեռախոսահամարներով»: