|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում դրամը անսպասելիորեն արժեզրկվել է, ինչը այս սեզոնի համար ամենևին բնորոշ չէ: Մեկ դոլարի գինը բորսայում բարձրացել է մի անգամից 2 դրամով և կազմել 414 դրամ։
Խնդիրն այն է, որ Նովրուզը նշելու նպատակով իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսք է եղել դեպի Հայաստան, ինչի արդյունքում մեր շուկան պետք է հագենար արտարժույթով, և դրամը պետք է արժևորվեր։
Մի քանի օր հենց այդպես էլ եղավ։ Բայց երեկվա արժեզրկումը կարող է ազդանշան լինել, որ արտարժույթի ներհոսքի ծավալները սպասվածից ցածր են եղել, և իրանցիների վերադարձից հետո դրամը կարող է կտրուկ արժեզրկվել»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։