Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մարզահամերգային համալիրում ընթացող` «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակից Today's Zaman թուրքական լրատվամիջոցի ֆոտոլրագրող Սելահաթին Սեւին, պատասխանելով հարցին, թե Հռոմի պապի հայտարարությունից հետո ի՞նչ տրամադրություններ են Թուրքիայում, պատասխանեց. «Պապի հայտարարությունները նպաստեցին նրան, որ դրա մասին ավելի շատ խոսեն, որովհետև բոլոր թերթերը գրեցին դրա մասին: Այս օրերին օրակարգում ավելի շատ է Հայոց ցեղասպանության հարցը: Բայց որքան կարևոր է այդ հարցը այստեղ, այնքան էլ կարևոր իրադարձություններ են սպասվում այս օրերին Թուրքիայում»:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ որոշեցին մեծ շուքով Գալիպոլիի ճակատամարտը նշել հենց ապրիլի 24-ին: Թուրք լրագրողը պատասխանեց. «Մտածելով Հայաստանում տեղի ունեցող միջացառումների և համաշխարհային ուշադրության մասին` Թուրքիայում որոշեցինք փոքր-ինչ բալանսի բերել»:
Մեր ճշտող հարցին` խոսքը բալանսի բերելո՞ւ, թե՞ աշխարհի ուշադրությունը Հայաստանից շեղելու մասին է, որ ավելի շատ Թուրքիա գնան,այլ ոչ թե Հայաստան, Սեւին պատասխանեց. «Ոչ թե շեղել, այլ բալանսի բերել: Ի վերջո, պետք չէ այդպես մեծ կարևորություն տալ, թե ով որտեղ է գնալու: Բոլորս էլ գիտենք, որ Օբաման ո'չ Թուրքիայում է լինելու, ո'չ էլ Հայաստանում: Միակ անակնկալը, որ եղավ, դա Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեցող Ռուսաստանի նախագահի` Երևան գալն է, այլ ոչ թե Թուրքիա»:
Մեր հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան կվատացնի հարաբերությունները Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, թուրք լրագրողը պատասխանեց, որ չի կարծում, թե հարաբերություններւ կվատանան, որովհետև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հզոր տնտեսական կապեր կան, պարզապես Պուտինի որոշումը մեծ անակնկալ էր Թուրքիայի համար:
Հարցին` արդյոք՞ ուրախացել են Թուրքիայում, որ Անգլիայի արքայազնը գալու է այնտեղ, Սեւին պատասխանեց, թե հատուկ կարևորություն չի տրվում այդ պաշտոնական այցերին, և կարևորը թուրք և ավստրիացի երիտասարդների համատեղ երթն է: