|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՍԴ-ն աշխատանքները կշարունակի երկուշաբթի օրը՝ 10:00-ին: Այս մասին հայտնեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՍԴ-ում քննվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության հարցը:
Մինչ ՍԴ նախագահի հայտարարությունը` դիմող կողմը պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ժողովրդի կամքն են իրականացնում: «Հարցը շատ հետաքրքիր է եւ շատ է հնչում: Ժողովուրդը համաձայն չէ, որ իրենից գումար վերցնեն, բայց ժողովուրդը համաձայն է բարձր կենսաթոշակի»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը: