կարևոր
95791 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-24 16:15
Սփյուռք

Երկուշաբթի եւ երեքշաբթի ղողանջելու են Թեհրանի բոլոր եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի

Երկուշաբթի եւ երեքշաբթի ղողանջելու են Թեհրանի բոլոր եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի

Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին ղօղանջելու են Թեհրանի բոլոր եկեղեցիների զանգերը

Ինչպէս տեղեկացրել էինք, օրեր առաջ մի խումբ հայրենասէր կանայք դիմում-նամակով դիմել էին Սրբազան Հօրը, խնդրելով որ ի աջակցութիւն ամիսներ շարունակ շրջափակման մէջ գտնւող Արցախի մեր քոյրերի եւ եղբայրների հնչեն Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիների զանգերը, որպէսզի դա օրինակ ծառայի նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու միւս բոլոր եկեղեցիների համար, եւ հնարաւոր դառնայ նաեւ այդ միջոցով ի լուր աշխարհի ահազանգել Արցախի եւ արցախահայութեան օրհասական վիճակի մասին:

Յուլիսի 19-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունել էր նախաձեռնութեան հեղինակներին: Բարձր գնահատելով հայրէնասէր եւ հաւատացեալ կանանց գովելի նախաձեռնութիւնը, Սրբազան Հայրը խոստացել էր հնարաւորութեան սահմաններում աջակցել նախաձեռնութեանը:

Եւ ահա Սրբազան Հօր կարգադրութեամբ, յուլիսի 24-ին եւ 25-ին, կէսօրւայ ժամը 12:00-ին, 10 րոպէ տեւողութեամբ ղօղանջելու են Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիների զանգերը:

Առաջնորդարան Թեհրանի Հայոց թեմի