|
Փոխարժեքներ
16 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ երկու տանկեր պայթել են Հորմուզի նեղուցի վտանգավոր հատվածով անցնելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«Անցած գիշեր երկու իրավախախտ տանկեր, որոնք ԱՄՆ բանակի դրդմամբ ու հարկադրանքով փորձում էին անցնել Հորմուզի նեղուցի հարավային մասում գտնվող վտանգավոր երթուղով, պայթեցվել են և զրկվել հետագա շարժումը շարունակելու հնարավորությունից։ Նման գործողություններին վճռականորեն վերջ է տրվելու։ Քանի դեռ տարածաշրջանում ԱՄՆ-ի չարամիտ գործողությունները չեն դադարել, այս երթուղին անվտանգ չի լինելու քիմիական պարարտանյութերի և նույնիսկ մեկ կաթիլ նավթի կամ գազի փոխադրման համար։ Ագրեսիվ զինված ուժերը պետք է պատրաստվեն մեր պատասխան միջոցներին՝ կապված այս հակաիրավական խախտման հետ»,- ասված է հայտարարության մեջ։