կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 13:09
Հասարակություն

Երիտասարդներն ու տարեցները` Ֆեմիդայի նկարը պարզած, ՍԴ շենքի առջեւ

Երիտասարդներն ու տարեցները` Ֆեմիդայի նկարը պարզած, ՍԴ շենքի առջեւ

Այս պահին ՀՀ Սահմանադրական դատարանի շենքի առջև ընթանում է «Դեմ եմ» շարժման կազմակերպած լռության ակցիան: Ակտիվիստներին են միացել նաև մեծ թվով տարեցներ: Նրանք yerkir.am-ի հետ զրույցում նշեցին, որ եկել են` սատարելու երիտասարդներին և մինչև վերջ կանգնելու են նրանց կողքին:

 

Ակցիայի մասնակիցները բռնել են Ֆեմիդայի նկարով պաստառներ, որոնց վրա նաև գրված են համաշխարհային մեծերի` արդարադատության մասին ասված խոսքերը:

 

Ակցիայի երիտասարդ մասնակիցները նշեցին, որ ամեն բան անելու են, որպեսզի հարցի քննությունը միտումնավոր չձգձգվի, և եթե ՍԴ-ն մերժի դիմումը, իրենց շարքերը կհամալրվեն և կսկսվի նոր, ավելի թեժ պայքարը:

 

Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ Սահմանադրական դատարանը սկսել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: