Մայիսի 8-ին Գյումրիի Երևանյան խճուղու կանգառներից մեկում տեղի ունեցածը Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունները նենգափոխելով և մանիպուլյացնելով մինչև հիմա օգտագործում են ընդդիմությանը վարկաբեկելու համար և շարունակում են առաջ տանել «Ընդդիմադիրները ծեծել են տարեցներին» խղճուկ բեմադրությունը...
Այո՛, երիտասարդներն իրավունք չունեն ձեռք բարձրացնելու այդ մարդկանց վրա ինչ էլ որ դրանք անեին պետք է դիմեին իրավապահներին... Ես ևս դատապարտում եմ այդ երիտասրադների արարքը...
Սակայն խնդիրը հետևյալն է, որ Գյումրիի իրավապահները, չգիտես ինչու՞ (ԶԼՄ-ների լուսաբանումից այդպիս տպավորություն ես ստանում), այս գործին նայում են միակողմանի և ձերբակալում են միայն երիտասրադներին՝ բացարձակ չանդրադառնալով և չմեկնաբանելով Գյումրիում տարածված այն խոսակցությունները, ձերբակալվողների և նրանց հարազատների այն պնդումները, որ կանգառում կանգնած այդ տարեցները քարերով հարվածել են նրանց մեքենաներին, թքել են նրանց ուղղությամբ և այլանդակ հայհոյանքներ են տվել... Ստացվում է, միջադեպ հրահրողները պաշտպանվու՞մ են իրավապահների կողմից... Ի՞նչ կարևոր է, որ նրանք տարեց են... Այդ, ենթադրյալ սադրիչ տարեցների պատճառով, 5 երիտասարդ է ձերբակալված և շատ ճիշտ կլինի ապագայում տարեց-սադրիչների գործունեությունը կանխելու համար այդ 4 տարեցները, որոնք նույն երիտասարդների և նրանց հարազատների կողմից մեղադրվում են երիտասարդների վրա թքելու, քարերով հարվածելու և հայհոյելու մեջ ևս պատասխանատվություն կրեն իրենց արածների համար...
Գագիկ Համբաարյան
Քաղաքագետ