Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Նկարչուհի, արձակագիր Կարինե Արուտյունովան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Գյումրիում սպանված հայ ընտանիքն ինձ հանգիստ չի տալիս: Ինչո՞ւ չի բղավում և չի ցնցված քաղաքակիրթ աշխարհը: Ինչո՞ւ չկան հանրահավաքներ և կարգախոսներ: Խոստովանեմ՝ երկար ժամանակ չէի կարողանում քնել: Այդ ամենը շատ ծանոթ է: Ձեռագիրը ծանոթ է: Ներխուժել վաղ առավոտյան, որպեսզի հաշիվ մաքրել քնած մարդկանց հե՞տ: Նորածին երեխաների և նրանց ծնողների հե՞տ:
Եվ սա Ռուսաստանի խուլ անկյունում ծնված հասարակ տղայի լուսանկարն է… Մի՞թե չարն այդքան փոփոխական է եւ այդքան անկաշկանդ փոխում է տեսքը, եւ քանի՞ անգամ է ընդունակ փոխել տեսքը, եւ արդյո՞ք այդքան կարեւոր է տեսքը՝ պաղեստինյան մարդասպանից մինչեւ չիտացի շիկահեր, որի դեմքը, ավաղ, ինտելեկտի որեւէ նշան չի կրում…
Ի՞նչ է կանգնած այդ ամենի հետևում: Ես Աստված չեմ, ոչ էլ` քննիչ, փաստաբան և դատախազ: Ես չգիտեմ` որտեղից են ձգվում հետքերը, որոնք են իրական շարժառիթները և պատճառները: Միակ բանը, որ հաստատ գիտեմ, այն է, որ շատ հեշտ է սադրել և կազմակերպել սպանություն հենց նման, ամբոխից ոչնչով չառանձնացվող մարդու ձեռքերով` ձեր հարկի հարևանի, ամեն ինչից՝ նորմալ ընտանիքից, խելքից, ինտելեկտից, կրթությունից, սոցիալական և մարդկային կարգավիճակից զուրկ, բայց զենքով ապահովված և ռեֆլեքսիա չունեցող սովորական մի տղայի ձեռքերով: Չարը շատ մոտ է՝ պարզած ձեռքի հեռավորության վրա, և դա միայն ժամանակի հարց է»: