Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը բացառում է, որ այս տարի գազը կթանկանա` չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ում հուլիսի 1-ից գազը թանկանալու է:
«Մինչև համապատասխան լիազոր մարմինը մեր հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին սահմանված կարգով չներկայացնի համապատասխան հայտ` գազը թանկացնելու համար, իսկ դա կարող է տեղի ունենալ մինչև ապրիլ ամիսը, գազը չի կարող թանկանալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Այվազյանը։
Դիտարկմանը, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում էր, որ գազային պայմանագրերը սահմանում են, որ դեռ հինգ տարի գազն այստեղ չի թանկանա, նա արձագանքեց. «Եթե դուք փաստաթուղթը վերցնեք, կտեսենք, որ փաստաթղթերի մեջ մենք հայց չունենք: Մյուս տարվա համար ես կոֆեի բաժակ չեմ նայում, նաև կանխատեսող չեմ ոմանց պես։ Երբ որ կլինի հայտ, հայցի հիման վրա կարող ենք խոսել։ Իրենց համար կթանկացնեն, թե Ուկրաինայի համար կբարձրացնեն, դա իրենց գործն է»:
Վարդան Այվազյանի կարծիքով` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է ուսումնասիրել էներգիայի այլընտրանքային տարբերակներ զարգացնելու կամ այլ երկրից գազ գնելու տարբերակները։
«Այո, ՀՀ-ն կարող է գազ գնել ցանկացած երկրից, ու կապ չունի խողովակաշարն ում սեփականությունն է, որովհետև այդ ծառայությունն իրականացնելու համար ՀՀ-ն ունի այդ իրավասությունը։ Գնագոյացումն էլ կարգավորում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,- ասաց նա:
Մեր այն հարցին` ինչո՞ւ էր երեկ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ոչ հստակ պատասխան տվել` ասելով, թե «գազի գինը պետք է որ չբարձրանա», Վարդան Աայվազյանը խուսափեց ուղիղ պատասխանել: «Դե հիմա ինձ ասում եք` ինչի ա մարդը տենց պատասխան տվել: Ես` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, նորից եմ ասում, որ իրավուքն ունենք ցանկացած երկրից ցանկացած գնով գազ գնելու: Ես չգիտեմ` ինչ է ասել նախարարը, ես մի բան կարող եմ հստակ ասել, որ պայմանագիրը նախատեսում է այն գները որ Օրենբուրգում են»,- ասաց պատգամավորը:
Մեր այն հարցին, եթե Օրենբուրգում գազը թանկանա, կնշանակի Հայաստանո՞ւմ էլ այն կթանկանա, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ նման ինֆորմացիա ինքը չունի, իսկ եթե նման բան լիներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղօրոք կտեղեկացներ: «Էդ` գրականությունը, էդ էլ` դուք, մնացածը` ով ինչ ա ասում, ինչ չի ասում, համարեք երրորդական, յոթերորդական։ Հիմա նախարարը նման բան է ասել, ուրեմն հարցը տվեք նախարարին: Ես հիմա իրան զանգահարեմ, կասի` ես նման բան չեմ ասել: Ես գիտեմ, որ տենց բան չէր էլ կարող ասած լինել»,- նշեց նա:
Հարցին, եթե, այնուամենայնիվ, գազը թանկանա, ՞ինչ կարող է անել իշխող կուսակցությունը, պատգամավորը պատասխանեց, որ ստիպված պետք է լինեն փնտրել այլընտրանքային աղբյուրներ: