|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրոպական քաղաքների միջև չվերթներ իրականացնող մի քանի մարդատար ինքնաթիռներ ռումբի հնարավոր տեղադրման մասին ահազանգեր են ստացել։ Որոշ ինքնաթիռներ ուղղորդվել են դեպի այլ օդանավակայաններ, իսկ մեկ չվերթի ուղևորները վայրէջքից հետո տարհանվել են։
Չեխիայի ոստիկանությունը հայտնել է Պրահա ուղևորվող չորս ինքնաթիռների վերաբերյալ սպառնալիքների մասին։ Ոստիկանության տվյալներով՝ հաղորդագրություններում նշվել է օդանավերում ինքնաշեն պայթուցիկ սարքերի հնարավոր առկայության մասին։ Այս չվերթների ավիաընկերությունների և երթուղիների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Ռումինիայում՝ Միլանից Բուխարեստ ժամանած Wizz Air ավիաընկերության ինքնաթիռից տարհանել են գրեթե 200 ուղևորի։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Հենրի Կոանդայի անվան միջազգային օդանավակայանում՝ տեղական ժամանակով ժամը 11։08-ին։ Ռումինիայի հետախուզական ծառայության մասնագետները սկսել են ստուգել ինքնաթիռը՝ հնարավոր պայթուցիկ սարքեր հայտնաբերելու համար։
Իռլանդական Aer Lingus ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը Դուբլինից ուղևորվում էր Հռոմ, ռումբի մասին ահազանգ ստանալուց հետո փոխել է երթուղին։ Անձնակազմը տագնապի ազդանշան է տվել, որից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Էվրոյի ռազմական ավիաբազայում։
Ֆիննական Finnair ավիաընկերությունը նույնպես հաստատել է Հելսինկիից Հռոմ չվերթն իրականացնող ինքնաթիռի վերաբերյալ սպառնալիք ստանալու փաստը։ Ինքնաթիռին ուղեկցել են ռազմաօդային ուժերի կործանիչները, և այն Հռոմում վայրէջք է կատարել նախատեսված ժամանակին։
BBC-ի տվյալներով՝ ռումբի մասին ահազանգեր են ստացվել նաև հետևյալ չվերթների վերաբերյալ.
Wizz Air-ի Միլան-Վարշավա չվերթը՝ ուղղորդվել է դեպի Վիեննա։
LOT-ի Վարշավա-Բրյուսել չվերթը՝ վայրէջք է կատարել Բրյուսելում։
Ryanair-ի Կոպենհագեն-Սոֆիա չվերթը՝ վայրէջք է կատարել Սոֆիայում։
Ryanair-ի Մադրիդ-Սոֆիա չվերթը՝ վայրէջք է կատարել Սոֆիայում։
Ryanair-ի Լոնդոն-Սոֆիա չվերթը՝ ուղղորդվել է դեպի Պլովդի