կարևոր
379 դիտում, 41 րոպե առաջ - 2026-11-05 12:34
Հասարակություն

Ընտրություններից հետ այդ ի՞նչ էր եղել, որ Հաջիևն այցելել էր Հայաստան. Վարդանյանը՝ Միրզոյանին

Ընտրություններից հետ այդ ի՞նչ էր եղել, որ Հաջիևն այցելել էր Հայաստան. Վարդանյանը՝ Միրզոյանին

«Երկու հարց ունեմ, խնդրում եմ կասե՞ք՝ ընտրություններից հետո՝ մեկ շաբաթ անց, ի՞նչ հրատապ անհրաժեշտություն էր առաջացել, ի՞նչ էր ընդհանրապես եղել, որ Հիքմեթ Հաջիևն այցելել էր Հայաստան։ Եվ շատ սեղմ հաղորդագրությունից, պրեսռելիզից տեղեկանում ենք, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և խաղաղության պայմանագրի վերջնականացման հեռանկարը։

Ես ավելի ուղիղ տամ հարցը։ Հա՞րց էր առաջացել, թե ի վերջո ինչպե՞ս է Հայաստանում սահմանադրություն փոխվելու, եթե մեծամասնություն դուք չունեք։ Եթե դա չէ, ի՞նչ հրատապ անհրաժեշտություն էր առաջացել։ Ընդհանրապես այս հանդիպման բովանդակությունն ի՞նչ է եղել։ Եվ շատ պատահաբար Նիկոլ Փաշինյանը եղել է այդ օրերին այնտեղ, որտեղ եղել է նաև Հիքմեթ Հաջիևը։

Երկրորդ հարցը։ Երբևէ բանակցությունների ընթացքում, երբ ասում եք՝ Ադրբեջանն ասում է՝ ձեր այս սահմանադրության հետ կապված խնդիր կա, չեմ ստորագրելու, դուք հարց բարձրացրե՞լ եք, որ Ադրբեջանի ներկայիս Հանրապետությունն իրեն հռչակում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, որի և Ադրբեջանի սահմանադրությունում ամրագրված է իրենց անկախության ակտը՝ առաջին հանրապետության՝ Դեմոկրատական, որով Ադրբեջանի Հանրապետությունն իրեն 114 հազար քառակուսի կիլոմետրանոց պետություն է պատկերացնում։ Այսինքն՝ եթե խնդիր կա, Ադրբեջանի սահմանադրությունում էլ կա։ Դուք ունեք խաղաթուղթ՝ այդ երկու հարցերը փակելու համար։ Հիմա այդ խաղաթուղթն օգտագործե՞լ եք, թե՞ ոչ։ Եթե ոչ, ինչո՞ւ»,- ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։