Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ չորեքշաբթի դուրս են եկել փողոց՝ բողոքելու էլեկտրաէներգիայի և գազի գների բարձրացման դեմ. գրում է ընդդիմադիր Sözcü թերթը։
Հանրահավաքները կազմակերպել է գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը (CHP): Ակցիաներ են անցկացվել մի քանի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և Անկարայում։ Մեկ այլ ընդդիմադիր՝ Evrensel հրատարակության համաձայն՝ Սիրիայի հետ սահմանին գտնվող Մարդին քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։ ՀՀ սահմանային Աղրը նահանգում ցուցարարները կարգախոսներ են վանկարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրաժարականի մասին։
CHP-ն շարունակում է կոչ անել երկրի ժողովրդին՝ միանալ իրենց բողոքի ակցիաներին՝ «էլեկտրաէներգիայի և կենցաղային գազի մատչելի գների հասնելու համար»։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները կարծում են, որ Թուրքիայի իշխանությունները պետք է «անհապաղ չեղարկեն մաքսատուրքերի բարձրացումը»։
Մինչդեռ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզն ասել է, որ երկրի իշխանությունները աշխատում են էլեկտրաէներգիայի գների իջեցման հնարավորության վրա, ինչը բացասաբար է անդրադառնում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլ նաև մի շարք ձեռնարկությունների աշխատանքի վրա։