|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի էներգետիկ կյանքը կախված է Ռուսաստանից: Եթե ՀՀ իշխանությունները վճռականորեն գործեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Էներգետիկ անկախության մասին են խոսում, բայց ոչ մի քայլ չեն անում այդ անկախությունն ապահովելու համար»,- ասաց նա:
Անդրադառնալով գազի հնարավոր թանկացմանը` Մինասյանն ասաց. «Ո՞վ է ասում, որ գազի գինը Հայաստանում ցածր է, հակառակը` գազն ավելի թանկ է, քան Վրաստանում: Անգամ եվրոպական երկրների հետ ենք համեմատել, և ստացվում է` մեզ մոտ գազը թանկ է: Իրան- Հայաստան գազամուղը չպետք է հանձնվեր ՌԴ-ին: Այլընտրանքային էներգիայի աղբյուրները պետք է կարևորվեին, բայց դա չի արվում»:
Նա, միաժամանակ, նշեց, որ ինքը բնավ մտադիր չէ հակառուսական տրամադրություն սերմանել, այլ պարզապես մարդկանց դրդում է արժանապատվություն ունենալ: «Ռուաստանն այս քաղաքականությամբ հայաթափում է Հայաստանը»,- հայտարարեց նա:
Պատգամավորը, այսօրվա իշխանություններին համարելով ամենաթույլիկը, նշեց, որ նրանք պետք է համարժեք գործողություններ իրականացնեն: