կարևոր
421 դիտում, 27 րոպե առաջ - 2026-11-06 09:41
Հասարակություն

Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»

Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԱԾ մեկուսարանում Գագիկ Ծառուկյանի մենախուց են տեղափոխել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գեւորգ Հարությունյանին: Մինչ այդ Ծառուկյանը` իր իսկ ցանկությամբ, կալանավորման առաջին իսկ օրվանից խցում մենակ է եղել։ Օրենքը դա թույլատրում է: Մենախցերում են իրենց կալանքը կրում Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, Քրեակատարողական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել մեր հարցին։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին դատարանը երեք ամսով երկարաձգել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։