Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Ձերբակալման հիմքն այն է, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները: Ինչով է խախտել, նշված չէ: Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Աթանեսյանը հայտնեց, որ Աշոտյանի մեղադրանքը նաեւ լրացվել է. «Ավելացել է վատնման կազմակերպումը: Այն պարզապես ծիծաղելի է: Վատնման եւ փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորի, սակայն գումար չի կորել, այլ դարձել է անշարժ գույք, որն այժմ պատկանում է Բժշկական համալսարանին եւ աժե 2 անգամ ավելի թանկ, քան երբ ձեռք է բերվել»:
Փաստաբանն ասաց, որ Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում:
Նա նշեց, որ Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ: