| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ»-ը գրում է. «Հերիք չէ, որ տեղից ելնողն իր պարտքն է համարում «հանուն հայրենիքի եւ արդարության» քլնգել վարչապետին, հիմա էլ տնտեսությունն է կանգնել նրա ճանապարհին՝ հայտնի կենդանու համառությամբ տեղից չի շարժվում ու վերջ...
Այն էլ այս պահին, երբ «հրաշալի քառյակը» նախապատրաստվում է վարչապետական աթոռի հուժկու գրոհին, նրա կողքին չէ անգամ երբեմնի հավատարիմ ԱՎԾ-ն՝ ոչնչից տնտեսություն ստեղծելու անուրանալի ձիրքով։ Շա՞տ դժվար էր ԱՎԾ-ի համար այս լարված ամիսներին գոնե մի երկու տոկոս տնտեսական աճ ավելի գրել եւ հունվար-փետրվարի համար «քծիպորեն» չարձանագրել 2,4 տոկոս տնտեսական աճ։ Իսկ գուցե ԱՎԾ-ն էլի՞ աշխատել է, բայց դե այսքան է ստացվել։
Եթե անկեղծ՝ անգամ այս 2,4 տոկոսը խիստ կասկածելի ցուցանիշ է՝ ժամառժամ փակվող հարյուրավոր կազմակերպությունների եւ աճող արտագաղթի պայմաններում»։
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: