կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-08 10:11
Քաղաքական

Նախարարն «իր հարցազարույցի» մասին իմացել է, երբ այն արդեն ԶԼՄ-ներում է հայտնվել

Նախարարն «իր հարցազարույցի» մասին իմացել է, երբ այն արդեն ԶԼՄ-ներում է հայտնվել

«Ժողովուրդը» գրում է.«Այս տարվա հունվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրատվամիջոցներին հարցազրույց էր տվել և ասել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է»։

 

Ամիսներ անց «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախարարի այդ հարցազրույցը ՀՀ կառավարությունից են պատրաստել և ուղարկել լրատվամիջոցներին, ապա նոր Ասատրյանին տեղյակ են պահել, որ իր անունից հարցազրույց է հրապարակվել։ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել նախարարից, սակայն վերջինս հարցը լսելուց հետո ժպտաց և ասաց. «Դուք կարող եք վերլուծական, հիմնավոր, ավելի առարկայական, մեր քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող թեմաներին անդրադառնաք ու տարբեր ասեկոսեներ չտպագրեք»։

 

Հիշեցնենք, որ Ա. Ասատրյանին արձագանքել էր երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով. «Հասկանում եմ, որ «խոսուն փաստերի սիրահար նախարարին դժվար է գլուխ հանել այս ամենից, բայց պետք է ձգտել դրան»։