|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Պետդումայի սահմանադրական օրենսդրության եւ պետականաշինության հանձնաժողովը այսօր առաջարկել է առաջին ընթերցմամբ ընդունել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է տուգանք ԶԼՄ-ներում հայհոյանքներ կիրառելու համար: Օրինագիծը մշակել են Պետդումայի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ:
Գործող օրենդրության մեջ վարչական պատասխանատվություն է սահմանված երեխաների եւ անչափահասների համար նախատեսված հասարակական վայրերում եւ ԶԼՄ-ներում անցենզուր հայհոյանքների համար, սակայն ռուս օրենսդիրները համարում են, որ դրանք անթույլատրելի են բոլոր ԶԼՄ-ներում:
Տուգանքը 2-3 հազար ռուբլի է սովորական քաղաքացիների, 5-20 հազար ռուբլի` պաշտոնյաների, 20-200 հազար ռուբլի` իրավաբանների համար. տեղեկացնում է Интерфакс-ը: