Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կառավարության` դեռ 2013թ. որոշման համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավորվում էին գնել նոր ՀԴՄ սարքեր, որոնք ավելի թանկ են, քան նախկինում կիրառվողները:
Լրագրողների հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ թեեւ ՀԴՄ սարքերի գները մի քիչ իջեցրեցին, բայց ինչպե՞ս կարելի է թեկուզ 150 000 դրամանոց ՀԴՄ սարք վաճառել գյուղերի խանութներին:
«ՀԴՄ հապավումը բացվում է որպես հաշվիչ դրամարկղային մեքենա: Ի՞նչ դրամարկղային մեքենա է պետք գյուղերում, երբ դրամ չկա, մարդիկ «նիսյայով» են առեւտուր անում: Չհաշված այն հանգամանքը, որ նոր ՀԴՄ սարքերը ներառում են պոստտերմինալներ, այսինքն` գյուղերում մարդիկ պետք է հաշվեհամա՞ր բացեն: Գյուղերում ի՞նչ ՀԴՄ սարք: Տետր ու բլոկնոտ բաժանեք, որ «նիսյաները» գրեն»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ՊԵԿ-ը կառավարության որոշումը խախտում է. եթե կառավարության որոշման համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավորվում են գնել «MS» ՀԴՄ սարքեր, ապա, հակառակ դրան, կիրառվում են «MF» մակնիշի ՀԴՄ սարքեր: «Ինձ ասում են` դե, լավ, հա, մի տառի տարբերություն է: Դե, եթե կինը մտնում է Արմենի ծոցը, դա ոչինչ, Արմենն իր ամուսինն է, իսկ եթե մտնո՞ւմ է Արսենի ծոցը. մի տառի տարբերությունը մեծ է»,- նշեց Մարտիրոսյանը: