| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորում է ամերիկյան Forbes ամսագրի հրապարակած աշխարհի միլիարդատերերի այս տարվա ցուցակը։ 1645 միլիարդատերերից բաղկացած ցուցակում 6 հայ կա։
Ամենահարուստը Քրք Քրքորյանն է, ով իր 4,5 մլրդ դոլարով զբաղեցնում է 328-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը 1 տարվա ընթացքում ավելացել է 1,2 միլիարդով։
345-րդը «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 4,3 մլրդ դոլարով, ինչը կես միլիարդով ավելի է անցած տարվա ցուցանիշից։
«Ռոսգոսստրախի» համասեփականատեր Դանիել Խաչատուրովը 2,6 միլիարդով զբաղեցնում է 663-րդ տեղը։ Նրա կարողությունն աճել է 200 մլն դոլարով։
Մյուս հայը Էդուարդո Էռնեկյանն է՝ 1,9 մլրդ դոլարով։ Նրա կարողությունը վերջին 1 տարվա ընթացքում աճել է 100 միլիոն դոլարով։
«ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովները 1465-րդ հորիզոնականում են՝ յուրաքանչյուրը 1,1 մլրդ դոլար կարողությամբ։ Սարկիսովների կարողությունը վերջին տարում նվազել է 350-ական միլիոն դոլարով։ Նկատենք, որ 6 հայ միլիարդատերերից չորսը գործունեություն են ծավալում Ռուսաստանում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: