|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Лента.ру-ն ուշագրավ ինֆոգրաֆիկա է ներկայացրել ամենահարուստ ռուսաստանցիների էթնիկ պատկանելության մասին:
Պարբերականը ուսումասիրել է «Forbes»-ի կազմած` 200 ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակը՝ ըստ էթնիկ կազմի և ընդհանուր կապիտալում նրանց ունեցած մասնաբաժնի:
Այսպիսով՝ ամենահարուստ 200 ռուսաստանցիների թվում 7 հայ կա: Այս ցուցանիշով հայերը վարկանիշում զբաղեցնում են 5-րդ տեղը՝ ռուսներից, հրեաներից, ուկրաինացիներից ու թաթարներից հետո:
7 հայերնմ ընդհանուր առմամբ, ունեն 21 միլիարդ դոլար: Ամենահարուստն ունի 10,3, «ամենաաղքատը»՝ 0,8 միլիարդ դոլար: Հայերը 200 հարուստների թվում 3,5% են կազմում, իսկ հայ էթնոսի թիվը կազմում է ՌԴ-ի ընդհանուր բնակչության 0,86%-ը:
Հայերին ցուցակում հաջորդում են լեռնային հրեաները: Ադրբեջանցիները 7-րդ տեղում են:
