Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ու պատգամավորուհիներից շատերը նոր բիզնես են հիմնել. իրենց ֆեյսբուքյան գրառումների ու ելույթների դեմ ընդդիմադիր ճամբարից հնչած պատասխանները պարզապես վաճառում են ՀՀ նախագահի նստավայրի կոնկրետ աշխատակիցների վրա։
«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականներն այդ պատասխանները ներկայացնում են անձամբ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, և իրենց ընդդիմախոսը որքան բարձր դիրք է զբաղեցնում և որքան սուր է պատասխանում, այնքան մեծ է հոնորարի չափը։ Իսկ հոնորարը սովորաբար լինում է դրամաշնորհների կամ զանազան արտոնությունների տեսքով։
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ ամենն ասեկոսեներ են։ «Ես՝ որպես ակտիվ մարդ, երբեք խոսք չեմ ասել՝ հետո որևէ մեկին ցույց տալու համար»,-ասաց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։