|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տուբերկուլոզի ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար կառավարությունն այս տարի կծախսի 2 միլիարդ 190 միլիոն 74.3 հազար դրամ գումար:
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին ՀՀ առողջապահության նախարարության «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» և «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվները:
Ըստ այդ նախահաշիվների` 2014 թվականին տուբերկուլոզի դեմ պայքարելու համար պետությունը կծախսի 1 միլիարդ 575 միլիոն 503.1 հազար դրամ, իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար` 614 միլիոն 571.2 հազար դրամ:
Կառավարությունը հաստատեց նաև ՀՀ առողջապահության նախարարության` «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը, համաձայն որի` նախատեսվում է այս նպատակով ծախսել 81 միլիոն 227.3 հազար դրամ:
Այդ բոլոր գումարները նախատեսված են դրամաշնորհների տեսքով ծրագրերն իրականացնող շահառու կազմակերպություններին տրամադրելու համար: