կարևոր
472 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-12 11:57
Հասարակություն

Սրանք հարկային տեռորի դրսևորումներ են, էս պայմաններում, ինչքան էլ համոզեք, հարկատուն չի դառնա ձեր ուզած հերոսը․ Թադևոս Ավետիսյան

Սրանք հարկային տեռորի դրսևորումներ են, էս պայմաններում, ինչքան էլ համոզեք, հարկատուն չի դառնա ձեր ուզած հերոսը․ Թադևոս Ավետիսյան

«Ապրիլի 19-ը, որպես հարկատուի օրը ոչ թե նրա համար է, որ հարկատուի վզին փաթաթվի հարկն ամեն գնով հավաքելու իմաստով, և ոչ էլ պետք է հանրությանը համոզել կամ բացատրել, որովհետև իրենք էլ շատ լավ գիտեն հարկն ինչ է և այն պետք է վճարեն, այլ պետք է ապահովել պարզ բան՝ արդարության սկզբունքը»,-խորհրդարանում ՊԵԿ տարեկան զեկույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ երբ աշխատող աղքատը տեսնում է, որ պետություն իրենից նույն դրույքաչափով հարկ է վերցնում, ինչը միլիոնավոր դրամների աշխատավարձ և եկամուտ ստացողից, ապա այն աշխատող աղքատի համար հասկանալի չէ։ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ արդարաության սկզբունքին հակասում է նաև այն գործողությունը, երբ պետությունը տնտեսվարողին ասում է, որ իր շրջանառության 20%-ը շահույթ է գնահատում և այն պետք է հարկի։

«Ա՛յ սրանք են, որ հարկային տեռորի և հարկ քերթելու դրսևորումներ ունեն»,-ասաց  պատգամավորը․  «երբ հարկային տեսուչը մեկ տնտեսվարողի վրա 50 անգամ ավել ակտ է գրում, քան իրականում կա և կանչում առանձին բանակցում են քննիչների կաբինետներում, այն հարկային տեռոր է և կապ չունի արդյունավետ հարկհավաքման հետ»։

Թադևոս Ավետիսյանը կարևորեց նաև հավաքված հարկերի օգտագործման արդյունավետությունը և երբ հարկատուն տեսնում է, թե իշխանությունները ինչպես են մսխում հարկերը մեկ անձից իշխանամերձերից գնումներ անելով կամ ԱՆԻՖ -ի նման գումարները փոշիացնելով, արդյունքում խախտվում է արդարության սկզբունքը ։

«Սա կոմպլեքս պետք է դիտարկեք, հակառակ պարագայում, ինչքան էլ համոզեք՝ հարկատուն չի դառնա ձեր ուզած հերոսը։ հարկատուն հենց նույն ՀՀ քաղաքացին է, հերոսն է, նա հերոս է՝ առաջին հերթին, երբ իր հայրենիքն է պաշտպանում, ընտանիք է կազմում... Եթե մի մասը հերոս չի, ապա այդտեղ միայն դուք եք մեղավոր՝ որպես իշխանություն»,- հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։