կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 12:37
Քաղաքական

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց լիտվացի եւ ֆրանսիացի գործընկերներին

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց լիտվացի եւ ֆրանսիացի գործընկերներին

ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Լիտվայի Հանրապետության Սեյմում ստեղծված Արցախի հետ բարեկամության խմբին, իսկ Ֆրանսիայի Ազզային ժողովի պատգամավորների, Սենատի մի խումբ անդամների, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող գործիչների, նախկին պատգամավորների եւ մի քանի քաղաքների իշխանությունների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ստեղծված բարեկամության շրջանակին, նշեց, որ վերջիններս կոչ են արել վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը:

 

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել լիտվացի եւ ֆրանսիացի մեր գործընկերներին ու բոլոր նրանց, ովքեր կանգնած են այդ նախաձեռնությունների ակունքներում»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: