|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ուկրաինայի УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ կուսակցությունը չի ընդգրկվի կոալիցիոն կառավարության կազմում:
«Մենք չենք ցանկանում, որ մարդիկ փոխվեն, իսկ համակարգը մնա նույնը: Մենք խոսում ենք իշխանության վերափոխման և հավասարակշռության մասին, ինչը հնարավոր կլինի 2004-ի Սահմանադրությանը անցում կատարելու պարագայում», - ասել նա:
Նշենք, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնել է կոալիցիոն կառավարություն կազմել: