|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Հրապարակը» գրում է. «Շարունակվում է խաղի կանոնների հստակեցումը քաղաքական և լրատվական դաշտերում։ Գործարարները, որոնք մինչ այս ֆինանսավորում էին որոշակի կայքեր, որպեսզի «տոպկեն» բոլորին, վերջերս զգուշացվել են՝ ո՞ր դաշտում եք, կողմնորոշվեք, թիմերի խնդիր է դրված, եթե այս թիմում եք, խաղեր չպետք է տաք մյուս թիմի հետ, չպետք է ֆինանսավորեք հակընդդեմ լրատվամիջոցներին։
Զգուշացվել են բոլորը, այդ թվում «Գրանտ քենդիի», «Տաշիրի» տերերը, նրանց հորդորել են. «թիմի խնդիր է դրված, փողը տալիս եք՝ թիմի համար էլ տվեք, միայն ձեզ համար մի տվեք, որովհետև երկիրը մտնում է պայքարի նոր փուլ, ու պետք է հստակ երևա՝ դուք էս և հաջորդ պահին որտեղ եք»»: