կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 13:11
Քաղաքական

Ինչի՞ վրա եք ծախսել արդեն վերցված գումարը և ի՞նչ խնդիր եք լուծելու՝ նոր վարկ վերցնելով. Խաչատրյան

Ինչի՞ վրա եք ծախսել արդեն վերցված գումարը և ի՞նչ խնդիր եք լուծելու՝ նոր վարկ վերցնելով․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանին։

Ֆինանսների նախարարի տեղակալի պատասխանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ ստորև։
 
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 9-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022 թվականի հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը:
 
Ծխախոտին վերաբերող նախագծով սահմանվում է, թե որոնք են համարվում ծխախոտի փոխարինիչներ, իսկ երկրորդ նախագծով Հայաստանը կարող է Արժույթի միջազգային հիմնադրամից երկու փուլով, ընդհանուր առմամբ, 315 մլն դոլարի վարկ ստանալ:
 
Մանրամասները՝ տեսանյութում։