Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Մրգավետ համայնքի մանկապարտեզում և դպրոցում ջրծաղիկի դեպքեր են արձանագրվել: Հիվանդության առաջին դեպքը (հավանական աղբյուրը) արձանագրվել է սեպտեմբերի 25-ին։ Ըստ ծնողների` հիվանդը շփվել է Երևանում բնակվող` ջրծաղիկով հիվանդի հետ: Մինչ ցանի առաջանալը երեխան հաճախել է Մրգավետի մանկապարտեզ: Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Արարատ» մասնաճյուղը Մխչյանի բժշկական ամբուլատորիայից հաղորդում է ստացել, որ Մրգավետ մանկապարտեզի նույն խմբում 6` ջրծաղիկով հիվանդի մասին: Այսօրվա դրությամբ գյուղում արձանագրվել է 16 դեպք, որից 12-ը՝ մանկապարտեզում, 4-ը՝ դպրոցում:
Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այսօր ոչ ոք չի դիմել հիվանդանոց: «Իրավիճակը վերահսկելի է»,- ասաց նա:
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են` ջրծաղիկը (varicella) վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է տենդով, մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացումով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակը տարածվում է օդային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Ջրծաղկով հիվանդանում են հիմնականում մանկական տարիքում։ Հիվանդների 50%-ը կազմում են 5-9 տարեկան երեխաները։ Ավելի քիչ են հիվանդանում 1-4 և 10-14 տարեկանները։ Հիվանդացության 10% - ը բաժին է ընկնում 15 և բարձր տարիքային խմբին։
Չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում՝
- խուսափել ջրծաղկով հիվանդների հետ շփումից,
- հիվանդանալու դեպքում անհապաղ դիմել բժշկի, հատկապես՝ մեծահասակները,
- եթե հիվանդի օջախում առկա են հղի կանայք, ապա անմիջապես պետք է տեղեկացնել վերջինիս հղիության ընթացքը վարող մանկաբարձ – գինեկոլոգին,
- հիվանդասենյակը ենթարկել խոնավ մաքրման` օդափոխելով այն,
- եթե հիվանդը հաճախում է կազմակերպ հաստատություն, ապա անհրաժեշտ է սահմանափակել նոր երեխաների մուտքը տվյալ դասարան կամ խումբ,
- նոր հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով անհրաժեշտ է կոնտակտավորների նկատմամբ սահմանել բժշկական հսկողություն: