Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում իր կարծիքը հնչեցնել` պարտադիր կուտակային օրենքի հետ կապված, անգամ` որպես ՀՀ քաղաքացի: Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինքն է՞լ է դեմ պարտադիր բաղադրիչին, այնպես, ինչպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Քանի որ այս փուլում պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված կանոնակարգումները կամ մոտեցումները դարձել են քաղաքական քննարկումների առարկա, իսկ ԿԸՀ-ն, որպես մարմին, ապաքաղաքական է, ուստի ես չեմ փորձի որևէ գնահատական տալ, քանի որ իմ տված ցանկացած գնահատական ընկալվելու է ոչ թե որպես Մուկուչյան քաղաքացու, այլ որպես Մուկուչյան ԿԸՀ նախագահի գնահատական»: