|
Փոխարժեքներ
08 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ արտաքին գործերի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ խոսվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին: Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնեց, որ Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում մինչ օրս չի փոխել: «Թուրքիայի արտգործնախարարը եկել էր ու կրկնում էր այն, ինչ ասել էր ինձ երեք-չորս տարի առաջ, ինչի պատճառով կասեցվեց գործընթացը: Եվ ես իրեն ասացի՝ ես չորս տարի առաջ ասել եմ քեզ նույնը, և դու հիմա վերադարձել ես ու կրկնում ես դա՝ ձևացնելով, որ ուզում ես ևս երեք-չորս տարի կամ ավելի կորցնել: Մենք կսպասենք, երբ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ընդգծեց նա: