|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թալիշում ադրբեջանական կողմն առանձնակի դաժանությամբ էր սպանել խաղաղ բնակիչներին, ինչը հիմքեր տվեց մտածելու, որ ադրբեջանական բանակում կռվում են նաև ԻՊ ներկայացուցիչներ:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/ նշեց, որ, իր կարծիքով էլ, ադրբեջանական բանակում կան ԻՊ ներկայացուցիչներ:
Ըստ նրա` Ադրբեջանում 100 ԻՊ անդամ կա, որոնք կռիվ ունեն տալու շիաների դեմ, այսինքն` նրանք իրենց խնդիրն ունեն, սակայն դա չի նշանակում, որ նրանք այս օրերին չէին կռվում նաև հայերի դեմ:
«Մի քանի տասնյակ ԻՊ անդամներ կան նաև ադրբեջանական բանակում, ինչի մասին փաստեցին նաև նրանց գազանային գործողությունները Թալիշում և ոչ միայն այնտեղ. մեր զինվորներից շատերն էլ դաժանաբար էին սպանվել: Դա նրանց ձեռագիրն է»,-ասաց Տեր-Թադևոսյանը: