Միասին կարող ենք
կարևոր
907 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-27 21:00
Հասարակություն

Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի...»․ Հասրաթյան

Ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի...»․ Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«2023-ի սեպտեմբերյան հայրենակործան իրադարձություններից հետո, երբ պարտադրված էի տեղափոխվել Հայաստան, ինձ ճանաչողներից շատերը հաճախ էին հարցնում՝ «ո՞նց ես ապրելու առանց Արցախի...»։

Թվում էր, թե կատարվածն ամեն ինչի վերջն էր...

Բայց՝ ոչ... Որոշ ժամանակ անց, երբ հաստատվեցի Երևանում և ավելի մոտիկից ու խորը ճանաչեցի ՄԵԶ, զգացի, որ այն անցանկալին, ինչ տեսել ու ապրել եմ, դա ընդամենը սկիզբն է, իսկ անհավատալին դեռ առջևում էր...

Հ.գ.-...Գիտեի, որ հավատավոր, պատմություն ունեցող և ստեղծագործ ժողովուրդ ենք, բայց որ այսքան միամիտ, իրարամերժ ու ինքնախաբվող, դա իրոք չգիտեի...»։