Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օրեր առաջ Tert.am-ի հետ զրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն անդրադարձել էր Քոչարյանի հարցազրույցի` գազային պայմանագրերի վերաբերյալ հատվածին, մասնավորապես` 300 միլիոն դոլարի պարտքին, «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքին եւ մինչեւ 2043 թվականը գազամատակարարման ոլորտում «Գազպրոմ»-ին մենաշնորհ տալուն: Նախկինում Քոչարյանի անունով երդվող Մովսիսյանը բավական կոշտ հայտարարություններ էր արել Քոչարյանի հասցեին:
Այսօր արդեն մեկ այլ ԶԼՄ-ի` «Արմենպրեսի» հետ զրույցում Քոչարյանի հարցազրույցի պարտադիր կուտակային կենսաթոշակային հատվածին վերաբերող մասին անդրադարձել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: Ուշագրավ է, որ ընդամենը երեկ` կառավարության նիստից հետո. Արտեմ Ասատրյանը հրաժարվում էր լրագրողների այս թեմային վերաբերող հարցերին պատասխանել:
Հետաքրքիր է, թե հաջորդը ո՞ր նախարարն է լինելու, որի անունից հարցազրույց է «իջեցվելու»: