կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 21:11
Տարածաշրջան

Թուրք կազմակերպիչը պնդում է` Ազնավուրի հարցազրույցն իրական է

Թուրք կազմակերպիչը պնդում է` Ազնավուրի հարցազրույցն իրական է

Արդեն տեղեկացրել ենք ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի` թուրք կազմակերպիչ Էրքան Օզերմանին Փարիզում տված հարցազրույցի մասին:

 

«Այդ հարցազրույցը Հայաստանում տագնապի պատճառ է դարձել»,- արձագանքել է «Ակօս»-ը` անդրադառնալով թուրքական Posta կայքում հրապարակված`  Շառլ Ազնավուրի հարցազրույցին:

 

Թերթը նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարությունը հերքել է Ազնավուրի` թուրքական որևէ թերթի հարցազրույց տալու, ինչպես նաև թուրքերից մրցանակ ստանալու մասին լուրը:

 

Թերթը հղումով տեղադրել է Posta պարբերականում հրապարակված հարցազրույցն ու մեջբերել Ազնավուրի հետևյալ խոսքերը. «Այո, դեսպանն եմ, բայց դա չի կարող ազդել իմ փաստարկների վրա: Ես անկախ դեսպան եմ: Այսինքն` չեմ գործում և չեմ կարող գործել Հայաստանից ստացած հրամաններով: Ես առաջնորդվում եմ իմ սեփական «ճիշտ»-ով: Բոլորն էլ դա գիտեն»:

 

«Ակօս»-ը նշել է, որ հարցազրույցի վերաբերյալ Ազնավուրը հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն հարցազրույցն իրականացնող Օզերմանը պնդել է, որ հարցազրույցն իրական է: