|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ այսուհետև միայն փողով է հարցազրույց տալու լրագրողներին:
Yerkir.am-ի հարցին, թե` սահմանային այս լարված իրավիճակում չե՞ք պատրաստվում գնալ սահմանամերձ գյուղեր և այնտեղի բնակիչներին օգնել, պատգամավորը պատասխանեց, որ սահմանին լարված չէ, և ինքն էլ այլևս հարցազրույց չի տալու:
«Դուք ձեր սայթերի իմիջն եք ինձանով բարձրացնում, դրա համար պետք ա պայմանավորվենք` սրանից հետո վճարովի է լինելու հարցազրույցը: Որովհետև ես արդեն աստղ եմ դարձել: Սրանից հետո ամեն մի հարցազրույցն արժի 500 դոլար: Բա յոթ էրեխուս ո՞նց պահեմ, ուրիշ բիզնես չունեմ, պետք ա սենց պահեմ: Դուք ինձանով եք ձեր կայքերը պահում»,- ասաց Ալեքսանյանը: